Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը երկարաձգել Լոնդոնի «Արսենալի» հետ գործող պայմանագիրը։
Անգլիական ակումբի կայքը հայտնում է, որ 29-ամյա ֆուտբոլիստը կնքել է երկարաժամկետ պայմանագիր։
Ավելի վաղ BBC-ն հայտնել էր, որ Օզիլի նոր համաձայանագիրը նախատեսված է լինելու մինչեւ 2021 թվականի հուլիսը, իսկ նրա շաբաթական աշխատավարձը կկազմի 350 հազար ֆունտ ստերլինգ: Նա կդառնա լոնդոնյան ակումբի պատմության ամենաբարձր վարձատրությամբ խաղացողը։
Հիշեցնենք, որ Մեսութ Օզիլի նախորդ պայմանագիրն ավարտվում էր այս մրցաշրջանի վերջում։ Նա 2013-ին Մադրիդի «Ռեալից» էր տեղափոխվել «Արսենալ»։
Ֆոտո՝ twitter.com/arsenal
YA GUNNERS YA... @MESUTOZIL1088 IS STAYINGhttps://t.co/3W71oTYMwP
— Arsenal FC (@Arsenal) February 1, 2018
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում