20:09  ,  28 հունվարի, 2018

Մաքսիմ Մանուկյանը դարձավ Հայաստանի չեմպիոն, Արսեն Ջուլֆալակյանը պարտվեց Կարապետ Չալյանին

Երեւանի նախկին «Միկա» մարզադահլիճում հունվարի 28-ին տեղի ունեցավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որն անցկացվեց նոր քաշային կարգերով, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Հայաստանի չեմպիոն դարձան Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Արման Բաղդասարյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Էդուարդ Սարգսյանը (82 կգ) աշխարհի 2016թ. չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Վաղինակ Մինասյանը (97 կգ) եւ Էդգար Խաչատրյան (130 կգ)

Լարված պայքարում անցավ 77 կգ քաշային կարգի եզրափակիչը, որում հանդիպել էին Լոնդոն-2012 Oլիմպիական խաղերի փոխչեմպիոն, 2014թ. աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն ու գյումրեցի Կարապետ Չալյանը: Գոտեմարտի ընթացքում մի քանի անգամ եղան դադարներ, իսկ հաղթողի կոչումը նվաճեց 2016թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանը, որը հաղթական միավորը վաստակեց վերջին վայրկյաններին` 5:3: Գոտեմարտի վերջում Արսեն Ջուլֆալակյանը ցանկանում էր հարաբերությունները պարզել տրիբունայում գտնվող երկրպագուներից մեկի հետ, սակայն գորգի մրցավարը, նրա մարզիչն ու Կարապետ Չալյանը կանգնեցրին հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի որդուն:

Տեսանյութում Արսեն Ջուլֆալակյանի ու Կարապետ Չալյանի գոտեմարտը՝ 45:30-ից

Հայաստանի առաջնությունը ներկա էին նաեւ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եւ Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը, որոնք նաեւ մասնակցեցին պարգեւատրության արարողությանը: Վնասվածքի պատճառով Ռիո-2016-ից հետո գորգից բացակայող Միհրան Հարությունյանը մարզադահլիճում էր իր կնոջ՝ աբխազ երգչուհի Մակտինա Բեբիայի հետ: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հայտնել էր, որ Հայաստանի առաջնությունն անցկացվելու է հունվարից ուժի մտած նոր կանոններով, այսինքն՝ կշռման արարողություն եւ մրցում նույն օրը:

Հայաստանի առաջնության արդյունքների հիման վրա կկազմավորվի այս մրցաշրջանի հավաքականը, որը Ծաղկաձորում կնախապատրաստվի փետրվարի 23-25-ը Կիեւում կայանալիք միջազգային մրցաշարին:

Հայաստանի առաջնության բոլոր մրցանակակիրներն՝ ըստ քաշային կարգերի

55 կգ

1. Նորայր Հախոյան 

2․ Աշոտ Մխիթարյան

3․ Խոսրով Ադամյան

3․ Սամվել Հակոբյան

60 կգ

1․ Արմեն Մելիքյան

2․ Գեւորգ Ղարիբյան

3․ Արարատ Մանուչարյան

3․ Գեւորգ Մելիքյան

63 կգ

1․ Սլավիկ Գալստյան

2․ Հրաչյա Պողոսյան

3․ Արթուր Գալստյան

3․ Խորեն Երիցյան

67 կգ

1․ Կարեն Ասլանյան

2․ Ասլան Պողոյան

3․ Արսեն Կալաչյան

3․ Ավետիք Գրիգորյան

72 կգ

1․Արման Բաղդասարյան

2․ Հրանտ Կալաչյան

3․ Գեւորգ Դոխալյան

3․ Արտավազդ Վարդանյան

77 կգ

1․ Կարապետ Չալյան

2․ Արսեն Ջուլֆալակյան

3․ Գեւորգ Թադեւոսյան

3․ Սերյոժա Բերնեդյան

82 կգ

1․ Էդուարդ Սարգսյան

2․ Սարգիս Քոչարյան

3․ Էրիկ Էլոյան

87 կգ

1․ Մաքսիմ Մանուկյան

2․ Արթուր Շահինյան

3․ Շալիկո Սողոմոնյան

3․ Գեղամ Թորգոմյան

97 կգ

1․ Վաղինակ Մինասյան

2․ Կարեն Աբգարյան

3․ Նարեկ Դարբինյան

130 կգ

1․ Էդգար Խաչատրյան

2․ Հակոբ Թադեւոսյան

3․ Մոսկով Մղդեսյան

3․ Գուրգեն Սահակյան

Լուսինե Շահբազյան

Լուսանկարը՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կայք

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում