15:31  ,  27 հունվարի, 2018

AusOpen. Կարոլին Վոզնյացկին եզրափակիչում հաղթեց Սիմոնա Հալեպին

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի չեմպիոնի տիտղոսը նվաճեց երկրորդ ռակետ, դանիացի Կարոլին Վոզնյացկին։

Եզրափակիչում նա երեք սեթում առավելության է հասել առաջին ռակետ, ռումինացի Սիմոնա Հալեպի նկատմամբ՝  7:6 (7:2), 3:6, 6:4։

Այս հաղթանակի շնորհիվ Վոզնյացկին 6 տարի անց դարձյալ կգլխավորի համաշխարհային դասակարգման աղյուսակը՝ շրջանցելով Հալեպին։

Վոզնյացկին առաջին անգամ է նվաճում «Մեծ սաղավարտի» մրցաշարի տիտղոս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English