Տեղի է ունեցել ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի վիճակահանությունը: Տիտղոսը պաշտպանող «Բարսելոնան» կխաղա «Վալենսիայի» հետ: Մյուս զույգը կազմել են «Լեգանեսն» ու «Սեւիլիան»: Անցած տարի այս քառյակից կիսաեզրափակիչ էր հասել միայն «Բարսելոնան»:
Իսպանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ
«Բարսելոնա» - «Վալենսիա»
«Լեգանես» - «Սեւիլիա»
Առաջին հանդիպումները տեղի կունենա հունվարի 31-ին, պատասխան հանդիպումները՝ փետրվարի 7-ին: Առաջին հանդիպումները տանը կանցկացնեն «Բարսելոնան» եւ «Լեգանեսը»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում