19:06  ,  26 հունվարի, 2018

Պրեմյեր լիգայի ամեն ակումբի ամենաբարձր վարձատրությամբ խաղացողը (աղյուսակ)

The Mag-ը ներկայացրել է անգլիական Պրեմյեր լիգայի ամեն ակումբի ամենաբարձր վարձատրությամբ խաղացողին:

Լոնդոնի «Արսենալի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային փոխանակությունից հետո Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը նոր թիմերում աշխատավարձով բարձրացել են առաջին տեղ:

Մխիթարյանի շաբաթական աշխատավարձը «Արսենալում» 170 հազար ֆունտ ստերլինգ է, Սանչեսինը «Մանչեսթեր Յունայթեդում»՝ 350 հազար ֆունտ:

Նման բարձր աշխատավարձը պայմանավորված է տրանսֆերային վճարման բացակայությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում