23:37  ,  25 հունվարի, 2018

Կոուտինյոն՝ «Բարսելոնայի» պահեստայինների թվում է. Մեկնարկային կազմ

«Բարսելոնայի» նորեկ, բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն «Էսպանյոլի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումը կսկսի պահեստայինների թվում: Սպասվում է նրա նորամուտը կատալոնական թիմում:

«Բարսելոնա». Սիլեսեն, Սերխի Ռոբերտո, Պիկե, Ումտիտի, Ալբա, Բուսկետս, Ինյեստա, Ռակիտիչ, Վիդալ, Մեսի, Սուարես:

«Բարսելոնա» - «Էսպանյոլ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 00:30-ին:

Առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել է «Էսպանյոլը»:


  • Այս թեմայով

  • Լրահոս