00:41  ,  25 հունվարի, 2018

«Վալենսիան» կիսաեզրափակիչում է

Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ալավեսը» տանը խաղաց «Վալենսիայի» հետ: Հիմնական ժամանակն ավարտվեց 2:1 հաշվով՝ «Ալավեսի» օգտին: Նշանակվեց լրացուցիչ ժամանակ, քանի որ առաջին խաղում նույն հաշվով հաղթել էր «Վալենսիան»: Լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չգրանցվեց: Հետխաղյա 11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին «Վալենսիայի»  ֆուտբոլիստները՝ 3:2:

Իսպանիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Ալավես» - «Վալենսիա»՝ 2:1 (լրացուցիչ ժամանակ՝ 2:1, 11մ՝ 2:3), (առաջին խաղ՝ 1:2)

Մունիր, 73, Ռուբեն Սոբրինո, 86 - Սանտիագո Լորենսո, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով