Ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» հանդերձարանում հաղթանակ է մաղթել նոր թիմակիցներին: Լուսանկարները հրապարակել է «Արսենալի» թվիթերյան եւ Ինստագրամի էջերը:
Ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմը տանը կընդունի «Չելսիին»: Առաջին խաղում գրանցվել է 0:0: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին:
Մխիթարյանը չի կարող մասնակցել, քանի որ ընթացիկ մրցաշրջանում այs մրցաշարին մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
«Արսենալ». Օսպինա, Բելյերին, Մուստաֆի, Կոսելնի, Մոնրեալ, Էլնենի, Ջակա, Ուիլշիր, Օզիլ, Իվոբի, Լյակազեթ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:37 , 11 սեպտեմբերի 
10:16 , 11 սեպտեմբերի
09:54 , 11 սեպտեմբերի
09:07 , 11 սեպտեմբերի 
00:58 , 11 սեպտեմբերի 
23:38 , 10 սեպտեմբերի
22:36 , 10 սեպտեմբերի
21:04 , 10 սեպտեմբերի
20:11 , 10 սեպտեմբերի
19:46 , 10 սեպտեմբերի