13:12  ,  24 հունվարի, 2018

«Արմավիրը» ժամանել է Երեւան եւ ստուգողական խաղեր կանցկացնի «Գանձասար-Կապանի» ու «Բանանցի» հետ

Ռուսական «Արմավիրը» ժամանել է Երեւան եւ հունվարի 24-ից սկսել մարզումային հավաքը «Բանանցի» մարզաբազայում:

Երեւանում Արսեն Պապիկյանի գլխավորած թիմը ստուգողական խաղեր է անցկացնելու «Գանձասար-Կապանի» (հունվարի 27-ին) եւ «Բանանցի» (փետրվարի 2-ին) հետ:

Հիշեցնենք, որ «Արմավիրը» գլխավորում է Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնության «Հարավ» գոտու մրցաշարային աղյուսակը: Թիմում հադես են գալիս նաեւ հայ ֆուտբոլիստներ Էդուարդ Լուսիկյանը, Գրիգորի Մաթեւոսյանը, Էդուարդ Սարգսյանը եւ Ալբերտ Արզումանյանը: «Արմավիրը» Հայաստանում հավաք էր անցկացրել նաեւ անցած տարի:

Ֆոտո՝ «Բանանցի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում