20:30  ,  23 հունվարի, 2018

Պաշտոնական. Մասկերանոն հեռանում է «Բարսելոնայից»

Արգենտինայի հավաքականի պաշտպան Խավյեր Մասկերանոն հեռանում է «Բարսելոնայից», հայտնում է ակումբի կայքը:

Հունվարի 24-ին կկայանա 33-ամյա ֆուտբոլիստի հրաժեշտին նվիրված արարողությունը, որին կմասնակցեն նաեւ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ու թիմի ֆուտբոլիստները: «Էսպանյոլի» դեմ հունվարի 25-ին կայանալիք գավաթային հանդիպումից հետո էլ Մասկերանոն հրաժեշտ կտա «Բարսելոնայի» երկրպագուներին:

Սպասվում է, որ արգենտինացի պաշտպանը կարիերան շարունակելու է չինական «Հեբեյ Չայնա» ակումբում: Նա 2010-ին անգլիական «Լիվերպուլից» է տեղափոխվել «Բարսելոնա», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականի ամառը: Կատալոնական ակումբի կազմում Մասկերանոն անցկացրել է 334 պաշտոնական խաղ եւ նվաճել 18 տիտղոս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում