15:37  ,  23 հունվարի, 2018

Խուան Մատան լավագույնն է մաղթել Հենրիխ Մխիթարյանին (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան արձագանքել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությանը Լոնդոնի «Արսենալ»:

Իսպանացի ֆուտբոլիստը լուսանկար է հրապարակել Ինստագրամում Մխիթարյանի հետ եւ մաղթել լավագույնը:

Հիշեցնենք, որ 2016թ. ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Մխիթարյանը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմում դարձել է Եվրոպայի լիգայի գավաթակիր եւ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության հաղթող: Հունվարի 22-ին 29-ամյա ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում