10:46  ,  23 հունվարի, 2018

Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին ու երկրպագուներին

Լոնդոնի «Արսենալ» տեղափոխված Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում արած գրառումով շնորհակալություն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդին»:

«Ես ցանկանում եմ սրտանց շնորհակալություն ասել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներին, աշխատակիցներին եւ հատկապես երկրպագուներին՝ սիրո, կրքի եւ աջակցության համար: Ես պատիվ եմ ունեցել ներդրում ունենալ ձեր մեծագույն ակումբի պատմության մեջ Եվրոպայի լիգայի գավաթը նվաճելուց: Ես միշտ կփայփայեմ հիշողությունները այդ պահից եւ եզրափակիչ խաղից, նաեւ Boxing Day-ի «կարիճ» հարվածով գոլս եւ երկրպագուների «Whoa Mkhitaryan...» երգը ամեն անգամ խաղադաշտ դուրս գալուցս: Ես կարող եմ էլի շատ հիշողություններ նշել: Ես վայելել եմ միասին անցկացրած յուրաքանչյուր պահը: Իմ կարիերայի այդ փուլում ես վայելում էի իմ մրցելույթներն ու թիմի խաղը: Սրտանց շնորհակալ եմ եւ հաջողություն եմ մաղթում բոլորիդ: Կյանքը շարունակվում է»:

Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստն «Արսենալի» հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում