14:30  ,  19 հունվարի, 2018

«Բարսելոնան» 500 միլիոն եվրո կլաուզուլա սահմանեց Սերխի Ռոբերտոյի համար

Իսպանացի  պաշտպան Սերխի Ռոբերտոն 3 տարով երկարաձգել է կատալոնական «Բարսելոնայի» հետ գործող պայմանագիրը, հայտնում է ակումբի կայքը։

26-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականի ամառը: Պայմանագրում նշված է 500 միլիոն եվրո կլաուզուլա:

Սերխի Ռոբերտոն «Բարսելոնայի» ակադեմիայի սան է, իսկ գլխավոր թիմի կազմում անցկացրել է 177 խաղ, խփել 7 գոլ եւ կատարել 23 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում