23:52  ,  17 հունվարի, 2018

«Սեւիլիան» Մադրիդում հաղթեց «Աթլետիկոյին», «Վալենսիան» ուժեղ էր «Ալավեսից»

Իսպանիայի գավաթի խաղարկությունում տեղի են ունենում քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները: «Վալենսիան» ընդունեց «Ալավեսին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով:

Մադրիդի «Աթլետիկոն» տանը մրցեց «Սեւիլիայի» հետ եւ պարտվեց 1:2 հաշվով:

Պատասխան հանդիպումները հունվարի 23-ին եւ 24-ին են:

Իսպանիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում

«Վալենսիա» - «Ալավես»՝ 2:1

Գոնսալու Գուեդեշ, 73, Ռոդրիգո, 82 - Ռուբեն Սոբրինո, 66

Հեռացում՝ Ադրիան Դիգես («Ալավես»), 77, երկրորդ դեղին քարտ

«Աթլետիկո Մադրիդ» - «Սեւիլիա»՝ 1:2

Դիեգո Կոստա, 73 - Միգել Անխել Մոյա, 80, ինքնագոլ, Խոակին Կոռեա, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում