20:35  ,  17 հունվարի, 2018

ԵԱ. Սլավիկ Հայրապետյանը 14-րդն է կարճ ծրագրում

Մոսկվայում մեկնարկած գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջին մրցասպարեզ է դուրս եկել մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը: Կարճ ծրագրում նա գրավել է 14-րդ տեղը եւ 24 ուժեղագույնների թվում իրավունք է նվաճել մասնակցել ազատ ծրագրին:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնի նաեւ Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը: Նրանք կարճ ծրագրում պայքարը կսկսեն հունվարի 19-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում