18:21  ,  17 հունվարի, 2018

Հենրիխ Մխիթարյանը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազա մտնելիս (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունվարի 17-ին գնացել է անգլիական ակումբի մարզաբազա, թեեւ սպասվում է, որ առաջիկայում նա կտեղափոխվի Լոնդոնի «Արսենալ», գրում է բրիտանական Mirror-ը:

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պատրաստվում է «Բարնլիի» դեմ Անգլիայի առաջնության 24-րդ տուրի հանդիպմանը, որը հունվարի 20-ին է:

Հիշեցնենք, որ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հաստատել է Մխիթարյանի տրանսֆերի հավանականությունը, սակայն նշել է, որ վերջնական որոշումը պետք է ընդունի հայ ֆուտբոլիստը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում