09:16 17 հունվարի, 2018NEWS.am Sport-ի Champion's Day նախագծի հաջորդ հերոսը հեծանվորդ, 2014թ․ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, 2015 թ․ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն եւ երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, 2017 թ․աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր, 21-ամյա Էդգար Ստեփանյանն է։ Իր մարզական կարիերայում երիտասարդ հեծանվորդն առաջին անգամ ճանաչվել է 2017 թվականի Հայաստանի լավագույն 10 մարզիկներից մեկը:
Հաղորդաշարի նկարահանման շրջանում հեծանվորդը պատրաստվում էր Պորտուգալիայի Անադիա քաղաքում կայանալիք հերթական վարկանիշային մրցաշարին, որի արդյունքներով որոշվելու են 2018 թվականի փետրվարին կայանալիք աշխարհի առաջնության մասնակցության իրավունք նվաճած լավագույն 24 հեծանվորդները: Պորտուգալիայում Էդգար Ստեփանյանը նվաճել է արծաթե մեդալ:
Champion's Day նախագիծը կշարունակի պատմել հայ չեմպիոնների մարզումների, առօրյայի, չեմպիոն դառնալու բարդ ճանապարհի մասին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.