18:40  ,  15 հունվարի, 2018

Խաղի ժամանակ «Նանտի» ֆուտբոլիստին ոտքով հարվածած մրցավարը հեռացվել է աշխատանքից

Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրի «Նանտ» - ՊՍԺ (0:1) հանդիպման գլխավոր մրցավար Տոնի Շապրոնը ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից, հաղորդում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հանդիպման 90-րդ րոպեին «Նանտի» պաշտպան Դիեգո Կարլոսը դեպի իր դարպասը վազելիս պատահմամբ գցել է գլխավոր մրցավարին, որը փորձել է ոտքով հարվածել իրեն գցած ֆուտբոլիստին, իսկ հետո՝ նաեւ կարմիր քարտ է ցույց տվել նրան: Բացի այդ, այդ դրվագում Տոնի Շապրոնն ազատ հարված է նշանակել «Նանտի» դարպասի ուղղությամբ:

Խաղից հետո Շապրոնը խոստովանել է, որ ֆուտբոլիստը ոչ միտումնավոր է բախվել իր հետ: Մրցավարը պատասխան կտա ֆրանսիական լիգայի կարգապահական կոմիտեում: Նրա ապագան կորոշվի հետաքննության արդյունքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում