13:06  ,  15 հունվարի, 2018

«Աթլետիկի» դարպասապահը գնդակով հարվածել է դաշտի վերեւում գտնվող տեսախցիկին

Ուշագրավ միջադեպ է գրանցվել կատալոնական «Էսպանյոլի» եւ Բիլբաոյի «Աթլետիկի» միջեւ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի խաղում:

Երկրորդ խաղակեսում «Աթլետիկի» դարպասապահ Յագո Էրերինի հարվածից հետո գնդակը դիպել է խաղադաշտի վերեւում գտնվող տեսախցիկին: Դրա պատճառով գնդակը փոխել է ուղղությունը, իսկ գլխավոր մրցավարը կանգնեցրել է խաղը:

1:1 հաշվով ավարտած հանդիպումից հետո «Աթլետիկի» դարպասապահը թվիթերյան էջում նշել է, որ տեսախցիկները պետք է տեղադրել ավելի բարձր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում