17:20  ,  14 հունվարի, 2018

Աշխարհի ամենաթանկ պաշտպանը մարզաշապիկի վրա ազգանունը չի գրում հոր պատճառով

«Լիվերպուլի» նորեկ Վիրջիլ վան Դեյկը որոշել է անգլիական ակումբում հանդես գալ առանց մարզաշապիկի վրա իր ազգանունը գրելու: Դրա փոխարեն մարզաշապիկի վրա կլինի հոլանդացի պաշտպանի անունը: 26-ամյա Վան Դեյկը նման որոշում է կայացրել իր հոր հետ լարված հարաբերությունների պատճառով, գրում է Mirror-ը:

Նշվում է, որ Վան Դեյկի հայրը նրա մորը լքել է 3 երեխաների հետ եւ չի մասնակցել նրանց դաստիարակությանը: Այդ պատճառով հոլանդացի պաշտպանը կարծում է, որ իր հայրն արժանի չէ տեսնել իր արգանունը «Լիվերպուլի» մարզաշապիկին:

Հիշեցնենք, որ Վիրջիլ վան Դեյկը դարձել էր պատմության ամենաթանկ պաշտպանը: Նրան ձեռք բերելու համար լիվերպուլցիներն օրեր առաջ 75 միլիոն ֆունտ ստերլինգ էին վճարել (մոտ 85 միլիոն եվրո) անգլիական «Սաութհեմփթոնին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում