22:46  ,  27 դեկտեմբերի, 2017

«Լիվերպուլի» ռեկորդը. 75 միլիոն ֆունտ ստերլինգ՝ պաշտպանի համար

«Լիվերպուլը» հաստատել է «Սաութհեմփթոնի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկի տրանսֆերը: 26-ամյա ֆուտբոլիստը կդառնա պատմության ամենաթանկ պաշտպանը՝ 75 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է telegraph-ը: Նախորդ ռեկորդը 54 միլիոն ֆունտ էր: Անցած ամռանը «Մանչեսթեր Սիթին» այդքան էր վճարել Կայլ Ուոքերի համար «Տոտենհեմին»:

Վան Դեյկը կդառնա նաեւ պատմության ամենաթանկ հոլանդացի ֆուտբոլիստը: Նրանից առաջ ամենաթանկը Մարկ Օվերմարսն էր, որը 2000 թվականին 40 միլիոն եվրոյով Լոնդոնի «Արսենալից» տեղափոխվեց «Բարսելոնա»:

Վան Դեյկը «Լիվերպուլի» ֆուտբոլիստ կդառնա հունվարի 1-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում