12:47  ,  13 հունվարի, 2018

Անտոնիո Կոնտե. Ալեքսիս Սանչեսի նորմալ գինը 80-90 միլիոն ֆունտ է

Լոնդոնի «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Լոնդոնի «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին այս ամիս ձեռք բերելը համարում է լավ ներդրում:

29-ամյա ֆուտբոլիստին այս ամիս չվաճառելու դեպքում, «Արսենալը» նրան բաց կթողնի անվճար ամռանը: Ավարտվում է Սանչեսի պայմանագիրը: Նրան ձեռք բերելու ցանկություն ունի «Մանչեսթեր Սիթին», որն առաջարկում է 25 միլիոն ֆունտ ստերլինգ: Սանչեսին ձեռք բերելու փորձեր է ձեռնարկում նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը»:

«Մենք խոսում ենք համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստի մասին: Նրան հիմա հնարավոր է գնել մոտ 20 միլիոն ֆունտ ստերլինգով, իսկ Սանչեսի նորմալ գինը 80-90 միլիոն ֆունտ է: Նա գերազանց խաղացող է: Դեռ «Յուվենտուսում» իմ առաջին մրցաշրջանի ժամանակ ցանկանում էինք նրան գնել «Ուդինեզեից», սակայն Սանչեսը ընտրեց «Բարսելոնան»: Ինձ հիացնում է նրա խաղը»,- Կոնտեի խոսքը մեջբերում է Telegraph-ը:

Այս մրցաշրջանում Սանչեսը մասնակցել է 22 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում