02:19  ,  12 հունվարի, 2018

«Բարսելոնայի» գեղեցիկ հաղթանակը՝ 5:0

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» տանը 5:0 հաշվով պարտության մատնեց «Սելտային» եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսին, որը Ժորդի Ալբայի երկու գոլային փոխանցումներից հետո երկու անգամ աչքի ընկավ երկու րոպեում: Դրանից հետո Ժորդի Ալբան գոլային փոխանցում ստացավ Մեսիից, իսկ չորրորդ գոլը Լուիս Սուարեսը խփեց մրցակցի անհաջող հետփոխանցումից հետո: Վերջնամասում հաշիվը 5:0 դարձրեց Իվան Ռակիտիչը: Գոլային փոխանցումը անկյունայինից կատարեց Մեսիին փոխարինած Ուսման Դեմբելեն, որն ապաքինվել է ծանր վնասվածքից հետո:

Թիմերի առաջին հանդիպումը Վիգոյում ավարտվել էր 1:1 հաշվով:

Իսպանիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Բարսելոնա» - «Սելտա»՝ 5:0 (առաջին խաղ՝ 1:1)

Լիոնել Մեսի, 13, 15, Ժորդի Ալբա, 28, Լուիս Սուարես, 31, Իվան Ռակիտիչ, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում