Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» ընդունել է «Սելտային» եւ արդեն առաջին խաղակեսում հաղթում է 4:0: Լիոնել Մեսին դուբլի հեղինակ է դարձել երկու րոպեում: Երկու դեպքում էլ գոլային փոխանցումը կատարել է Ժորդի Ալբան: Երկու րոպեում կատալոնական ակումբը արդյունավետ ավարտել է իրար հաջորդած երկու գրոհը: Հետագայում արդեն Ալբան գոլ է խփել Մեսիի փոխանցումից հետո: Չորրորդ գոլն էլ խփել է Լուիս Սուարեսը:
Ընթանում է առաջին խաղակեսը:
Թիմերի առաջին հանդիպումը Վիգոյում ավարտվել է 1:1 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում