15:44  ,  11 հունվարի, 2018

Ֆյոդոր Եմելյանենկոն հաջորդ մենամարտը կանցկացնի ապրիլին

Խառը մենամարտերի ռուսաստանցի հայտնի մարզիկ Ֆյոդոր Եմելյանենկոն հաջորդ մենամարտը կանցկացնի ապրիլի 21-ին ԱՄՆ-ի Ռոուզմոնտ քաղաքում։

41-ամյա ռուսաստանցու մրցակիցը կլինի UFC-ի նախկին չեմպիոն, 38-ամյա ամերիկացի Ֆրենկ Միրը։ Մենամարտը կանցկացվի Bellator-ի Մեծ մրցանակի քառորդ եզրափակիչում, գրում է OSN Sports-ը։

Հիշեցնենք, որ Ֆյոդոր Եմելյանենկոն նախորդ մենամարտն անցկացրել է 2017-ի հունիսին՝ նոկաուտով պարտվելով ամերիկացի Մեթ Միտրիոնին: Դա ռուսաստանցու 5-րդ պարտությունն էր կարիերայում (36 հաղթանակ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում