19:43  ,  8 հունվարի, 2018

Մարկ Լոուրենսոն. Հենրիխ Մխիթարյանն իր նոր թիմում կլինի առաջատարներից մեկը

Անգլիական «Լիվերպուլի» եւ Իռլանդիայի հավաքականի նախկին պաշտպան, ֆուտբոլային փորձագետ Մարկ Լոուրենսոնը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տրանսֆերը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից»:

«Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» բաց թողնի Մխիթարյանին, նա, լինելով բարձրակարգ խաղացող, կկարողանա դառնալ առաջատարներից մեկն այն թիմում, որը կընտրի»,- Լոուրենսոնի խոսքը մեջբերում է thesportreview.com-ը:

Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են Միլանի «Ինտերը» եւ Դորտմունդի «Բորուսիան»:

28-ամյա ֆուտբոլիստը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ մասնակցում է մարզումային հավաքի Դուբայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում