16:01  ,  8 հունվարի, 2018

Կոուտինյոն բուժզննում է անցել «Բարսելոնայում» եւ չի խաղա 3 շաբաթ (ֆոտո)

Անգլիական «Լիվերպուլից» «Բարսելոնա» տեղափոխված Ֆիլիպե Կոուտինյոն բուժզննում է անցել կատալոնական ակումբում։

Բրազիլացի կիսապաշտպանի մոտ ախտորոշվել է ազդրի վնասվածք, իսկ վերականգնման համար կպահանջվի 3 շաբաթ, հայտնում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը։

Իսպանական մամուլի համաձայն՝ «Բարսելոնայում» իմացել են Կոուտինյոյի վնասվածքի մասին, այդ պատճառով այն անակնկալ չի եղել ակումբի համար։

Հիշեցնենք, որ «Բարսելոնայում» Ֆիլիպե Կոուտինյոյի շնորհանդեսը տեղի է ունենալու հունվարի 8-ին: Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպանը 5.5 տարվա պայմանագիր է կնքելու կատալոնական ակումբի հետ: 25-ամյա ֆուտբոլիստի՝ «Բարսելոնայի» հետ պայմանագրում ամրագրված տրանսֆերային գինը կկազմի 400 միլիոն եվրո: Ոչ պաշտոնական տվյալներով, նրա տրանսֆերը կազմելու է 145 միլիոն ֆունտ ստերլինգ:

Կոուտինյոն 2013-ին իտալական «Ինտերից» էր տեղափոխվել «Լիվերպուլ», որը 8.5 միլիոն ֆունտ ստերլինգով էր ձեռք բերել նրան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում