23:48  ,  6 հունվարի, 2018

Ֆիլիպե Կոուտինյոն 5.5 տարվա պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ

Կատալոնական «Բարսելոնան» հայտարարել է «Լիվերպուլի» եւ Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերի մասին: 25-ամյա ֆուտբոլիստը Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմի հետ կկնքի 5.5 տարվա պայմանագիր: Պայմանագրում ամրագրված նրա տրանսֆերային գինը կկազմի 400 միլիոն եվրո, հաղորդում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը:

Ոչ պաշտոնական տվյալներով, «Բարսելոնան» անգլիական ակումբին այժմ կվճարի 120 միլիոն եվրո: Հետագայում «Լիվերպուլը» բոնուսների տեսքով կստանա եւս 40 միլիոն եվրո:

Կոուտինյոն «Լիվերպուլ» էր տեղափոխվել 2013-ին Միլանի «Ինտերից» 8.5 միլիոն ֆունտ ստերլինգով: Անգլիական թիմում անցկացրած 201 խաղում նա խփել է 54 գոլ, կատարել 46 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում