Արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզի» ուրուգվահայ հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը կարիերան կշարունակի Արգենտինայի ուժեղագույնների լիգայում հանդես եկող «Բելգրանոյում», հայտնում է rosarionuestro.com-ը:
31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Նյուելս Օլդ Բոյզի» հետ նախատեսված էր մինչեւ 2018-ի հունիսը, սակայն կողմերը որոշել են ժամանակից շուտ խզել այն:
Արգենտինայի ընթացիկ առաջնությունում Հայաստանի հավաքականի նախկին հարձակվողը մասնակցել է 8 խաղի եւ, 2 անգամ հանդես գալով մեկնարկային կազմում, դարձել է մեկ գոլի հեղինակ: Նա 2017-ի հունիսին արգենտինական «Տեմպերլեյից» էր տեղափոխվել «Նյուելս Օլդ Բոյզ»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:06 , 7 նոյեմբերի
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի
22:38 , 6 նոյեմբերի
21:53 , 6 նոյեմբերի 
20:58 , 6 նոյեմբերի
19:28 , 6 նոյեմբերի
18:42 , 6 նոյեմբերի 
18:00 , 6 նոյեմբերի