13:45 5 հունվարի, 2018Արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզի» ուրուգվահայ հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը կարիերան կշարունակի Արգենտինայի ուժեղագույնների լիգայում հանդես եկող «Բելգրանոյում», հայտնում է rosarionuestro.com-ը:
31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Նյուելս Օլդ Բոյզի» հետ նախատեսված էր մինչեւ 2018-ի հունիսը, սակայն կողմերը որոշել են ժամանակից շուտ խզել այն:
Արգենտինայի ընթացիկ առաջնությունում Հայաստանի հավաքականի նախկին հարձակվողը մասնակցել է 8 խաղի եւ, 2 անգամ հանդես գալով մեկնարկային կազմում, դարձել է մեկ գոլի հեղինակ: Նա 2017-ի հունիսին արգենտինական «Տեմպերլեյից» էր տեղափոխվել «Նյուելս Օլդ Բոյզ»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.