Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» Վիգոյում հյուրընկալվեց «Սելտային»: Կատալոնական ակումբը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1: Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը հանդես եկավ ոչ մարտական կազմով:
«Լեգանեսը» նվազագույն հաշվով առավելության հասավ «Վիլյառեալի» նկատմամբ:
Պատասխան հանդիպումները տեղի կունենան հունվարի 10-ին եւ 11-ին:
Իսպանիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում
«Սելտա» - «Բարսելոնա»՝ 1:1
Պիոնե Սիստո, 31 - Խոսե Արնաիս, 15
«Լեգանես» - «Վիլյառեալ»՝ 1:0
Նորդին Ամրաբատ, 49
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում