23:14  ,  3 հունվարի, 2018

Միհրան Հարությունյանի մարզումը

Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից Միհրան Հարությունյանը մարզումային տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան էջում:

«Հաջողության հասնելու համար պետք է աշխատել ամեն օր: Մի թողեք վաղվա, արեք դա հիմա»,- տեսանյութը վերանագրել է 28-ամյա ըմբիշը:

Հիշեցնենք, որ  Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում է Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր եկել ուսի վնասվածքով, իսկ եզրափակիչում խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել է սերբ Դավոր Շտեֆանեկին։ Դրանից հետո հայ ըմբիշը մի քանի վիրահատության է ենթարկվել Գերմանիայում, Լեհաստանում եւ Մոսկվայում: Վերջերս հայտնի էր դարձել, որ Միհրան Հարությունյանն պատրաստվում է ուժերը փորձել նաեւ խառը մենամարտերում (ММА):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում