10:50  ,  28 դեկտեմբերի, 2017

Մարկոս Պիզելիի գոլային փոխանցումը հաղթանակ է բերել «Ալ Շաբաբին»

Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի առաջնության 16-րդ տուրում «Ալ Շաբաբը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Ալ Բատինին»: Հյուրերը խաղի միակ գոլը 17-րդ րոպեին խփել են Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի փոխանցումից հետո:

Պիզելին «Ալ Շաբաբի» մեկնարկային կազմում հանդես է եկել 61 րոպե՝ վնասվածքից հետո անցկացնելով առաջին հանդիպումը: Նա վերջերս է ապաքինվել մկանային վնասվածքից, որի պատճառով բաց թողեց երկու շաբաթ:

Այս հաղթանակից հետո «Ալ Շաբաբը» 22 միավորով բարձրացավ 5-րդ տեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով