00:45  ,  28 դեկտեմբերի, 2017

Կարեն Գրիգորյանը՝ Jolimark-ի հաղթող

Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանի հաղթանակով է ավարտվել Հոնկոնգում անցկացված Jolimark միջազգային մրցաշարը:

16 երկրների 97 շախմատիստների թվում եղել է 3 գրոսմայստեր, 2 միջազգային վարպետ եւ  ՖԻԴԵ-ի 7 վարպետ: 

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր՝ միանձնյա զբաղեցնելով առաջին տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում