23:56  ,  27 դեկտեմբերի, 2017

Աշխարհի առաջնություն. Հայ շախմատիստների արդյունքները

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում շարունակվող արագ շախմատի աշխարհի առաջնությունում տեղի են ունեցել 6-ից 10-րդ տուրերի պարտիաները:

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Տիգրան Լ. Պետրոսյանը, որը վաստակել է 6.5 միավոր եւ բաժանում է 10-24-րդ տեղերը: Գաբրիել Սարգսյանը եւ Հրանտ Մելքումյանն ունեն 6-ական միավոր եւ բաժանում են 25-41-րդ տեղերը:

Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը 5.5-ական միավորով բաժանում են 42-58-րդ տեղերը: Զավեն Անդրիասյանն ունի 5 միավոր եւ բաժանում է 59-82-րդ տեղերը:

Միանձնյա առաջատարը ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւն է՝ 8 միավոր:

Կանանց առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը 7.5 միավորով բաժանում է 2-4-րդ տեղերը ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինայի եւ վրացի Նանա Ձագնիձեի հետ: Միանձնյա առաջատարը չինացի Յու Վենյունն է՝ 8:

Լիլիթ Մկրտչյանը 5.5 միավորով բաժանում է 32-41-րդ տեղերը, Լիլիթ Գալոյանը վաստակել է 4.5 միավոր (60-74-րդ տեղեր), Մարիա Գեւորգյանը՝ 4 միավոր (75-83-րդ տեղեր):

Դեկտեմբերի 28-ին տեղի կունենա վերջին հինգ տուրերը: Դեկտեմբերի 29-ին կմեկնարկի կայծակնային խաղի աշխարհի առաջնությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում