23:56 27 դեկտեմբերի, 2017Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում շարունակվող արագ շախմատի աշխարհի առաջնությունում տեղի են ունեցել 6-ից 10-րդ տուրերի պարտիաները:
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Տիգրան Լ. Պետրոսյանը, որը վաստակել է 6.5 միավոր եւ բաժանում է 10-24-րդ տեղերը: Գաբրիել Սարգսյանը եւ Հրանտ Մելքումյանն ունեն 6-ական միավոր եւ բաժանում են 25-41-րդ տեղերը:
Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը 5.5-ական միավորով բաժանում են 42-58-րդ տեղերը: Զավեն Անդրիասյանն ունի 5 միավոր եւ բաժանում է 59-82-րդ տեղերը:
Միանձնյա առաջատարը ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւն է՝ 8 միավոր:
Կանանց առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը 7.5 միավորով բաժանում է 2-4-րդ տեղերը ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինայի եւ վրացի Նանա Ձագնիձեի հետ: Միանձնյա առաջատարը չինացի Յու Վենյունն է՝ 8:
Լիլիթ Մկրտչյանը 5.5 միավորով բաժանում է 32-41-րդ տեղերը, Լիլիթ Գալոյանը վաստակել է 4.5 միավոր (60-74-րդ տեղեր), Մարիա Գեւորգյանը՝ 4 միավոր (75-83-րդ տեղեր):
Դեկտեմբերի 28-ին տեղի կունենա վերջին հինգ տուրերը: Դեկտեմբերի 29-ին կմեկնարկի կայծակնային խաղի աշխարհի առաջնությունը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.