22:31  ,  27 դեկտեմբերի, 2017

Տարվա 10 լավագույն մարզիկների պարգեւատրությունը լուսանկարներով

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ տարվա 10 լավագույն մարզիկների պարգեւատրությունը, որին չկարողացան մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդի» եւ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, որը Սաուդյան Արաբիայում մասնակցում է արագ եւ կայծակնային խաղի աշխարհի առաջնությանը: Իսկ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պատրաստվում է Անգլիայի առաջնության 21-րդ տուրի հանդիպմանը, որը դեկտեմբերի 30-ին է:

Սպորտի նախարարության եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վարկածով տասնյակում ընդգրկված մարզիկները ստացան Hyundai ավտոմեքենաներ:

NEWS.am Sport-ը ներկայացնում է պարգեւատրության ֆոտոռեպորտաժը:

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում