Միլանի «Ինտերի» մարզական տնօրեն Վալտեր Սաբատինին բանակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ հունվարին վարձակալությամբ հայ ֆուտբոլիստին ձեռք բերելու մտադրությամբ: Իտալացի գործակալը եւս փորձում է արագացնել գործարքը, հաղորդում է fcinternews.it-ը:
Անգլիական ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն լավ հարաբերությունների մեջ է «Ինտերի» ղեկավարության հետ եւ նույնպես շահագրգռված է գործարքը հունվարին իրականացնելու մեջ: Մոուրինյոն «Ինտերը» գլխավորել է 2008-2010 թվականներին՝ դառնալով Իտալիայի կրկնակի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր:
Հայաստանի հավաքականի 28-ամյա ավագի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Լոնդոնի «Արսենալն» ու «Տոտենհեմը» եւ Դորտմունդի «Բորուսիան»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

23:29 , 31 օգոստոսի
22:14 , 31 օգոստոսի 
22:02 , 31 օգոստոսի 
20:01 , 31 օգոստոսի
19:25 , 31 օգոստոսի
19:19 , 31 օգոստոսի
19:11 , 31 օգոստոսի
18:35 , 31 օգոստոսի 
18:01 , 31 օգոստոսի 
17:02 , 31 օգոստոսի