12:44  ,  19 դեկտեմբերի, 2017

«Լեյքերսը» հավերժացրեց Կոբի Բրայանտի խաղային համարները (ֆոտո)

«Լոս Անջելես Լեյքերսը» հավերժացրել է թիմի նախկին խաղացող Կոբի Բրայանտի համարները՝ 8 եւ 24: Արարողությունը տեղի է ունեցել «Գոլդեն Սթեյտի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղի ընդմիջման ժամանակ, հայտնում է լիգայի կայքը:

Հիշեցնենք, որ ամերիկացի լեգենդար բասկետբոլիստն ամբողջ կարիերան անցկացրել է «Լեյքերսում», որի կազմում հանդես է եկել 1996-2016-ը՝ դառնալով NBA-ի հնգակի չեմպիոն: Սկզբում Բրայանտը հանդես էր գալիս 8 համով, իսկ 2006/07 մրցաշրջանում այն փոխեց 24 համարի մարզաշապիկով: Նա կարիերան ավարտել էր նախորդ տարի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում