18:10  ,  18 դեկտեմբերի, 2017

Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եզրափակիչ եռյակը

Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիան պաշտոնական կայքում հրապարակել է 2017թ․ Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եզրափակիչ եռյակը․ Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (Գաբոն, «Բորուսիա Դորտմունդ»), Մոհամեդ Սալահ (Եգիպտոս, «Լիվերպուլ»), Սադիո Մանե (Սենեգալ, «Լիվերպուլ»)։

Հաղթողը կորոշվի փորձագետների եւ աֆրիկյան երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչների քվեարկությամբ։

2016թ․ Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել անգլիական «Լեսթեր Սիթիի» եւ Ալժիրի հավաքականի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում