11:58  ,  18 դեկտեմբերի, 2017

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարները հավատում են, Գվարդիոլան կարող է կրկնել Ալեքս Ֆերգյուսոնի ուղին

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը մտադիր է ամռանը նոր պայմանագիր առաջարկել թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային:

The Telegraph-ի համաձայն՝ նոր պայմանագիրը նախատեսված կլինի 4 տարով, իսկ մարզիչի տարեկան աշխատավարձը կկազմի 20 միլիոն եվրո:

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը ցանկանում է Գվարդիոլայի օրոք ստեղծել այնպիսի երկարակյաց թիմ, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդում» էր Ալեքս Ֆերգյուսոնի օրոք: Շոտլանդացի մասնագետը մանչեսթերյան ակումբը գլխավորել էր 27 տարի:

Խոսեպ Գվարդիոլան 2016-ի ամռանն է գլխավորել «Մանչեսթեր Սիթին»: Անգլիայի առաջնության 18-րդ տուրից հետո առաջատար «Մանչեսթեր Սիթին» 11 միավոր առաջ է անցել երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում