10:15  ,  18 դեկտեմբերի, 2017

Մարադոնան շնորհավորել է իր ռեկորդը կրկնած Մարեկ Համշիկին

«Նապոլիի» սլովակ կիսապաշտպան Մարեկ Համշիկը, Իտալիայի առաջնության 17-րդ տուրում գրավելով «Տորինոյի» դարպասը, հավասարվել է ակումբի պատմության լավագույն ռմբարկու Դիեգո Մարադոնային: Դա 30-ամյա Համշիկի 115-րդ գոլն էր «Նապոլիում», որի կազմում նա խաղում է 2007 թվականից:

Դիեգո Մարադոնան սլովակ կիսապաշտպանին շնորհավորել է իր ռեկորդը կրկնելու կապակցությամբ, գրում է Goal.com-ը: 

«Մարեկ Համշիկին շնորհավորում եմ «Նապոլիում» 115-րդ գոլի առթիվ: Հույս ունեմ, որ նա կշարունակի նույն ոգով ուրախացնել երկրպագուներին»,- ֆեյսբուքյան էջում գրել է արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստը, որը «Նապոլիում» հանդես եկել է 1984-1991-ը եւ մասնակցել 259 խաղի:

115 գոլ խփելու համար Մարեկ Համշիկից պահանջվեց 477 հանդիպում: «Նապոլին» այդ խաղում «Տորինոյին» հաղթել էր 3:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում