Ամերիկյան «Օռլանդո Սիթիի» բրազիլացի կիսապաշտպան Կական պաշտոնապես հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
«Վերջին խոսքս այն մասին է, որ ավարտում եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան»,- 35-ամյա Կակայի խոսքը մեջբերում է TV Globo-ն:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակ-2007»-ի դափնեկիրը 2014 թվականից էր խաղում ԱՄՆ-ում: Կական հանդես է եկել նաեւ բրազիլական «Սան Պաուլուում», իտալական «Միլանում» եւ Մադրիդի «Ռեալում»: Բրազիլիայի հավաքականի կազմում նա 2002-2016-ն անցկացրել է 92 խաղ եւ խփել 29 գոլ, իսկ 2002-ին դարձել է աշխարհի չեմպիոն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում