Կական ավարտեց կարիերան

21:10   17 դեկտեմբերի, 2017

Ամերիկյան «Օռլանդո Սիթիի» բրազիլացի կիսապաշտպան Կական պաշտոնապես հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

«Վերջին խոսքս այն մասին է, որ ավարտում եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան»,- 35-ամյա Կակայի խոսքը մեջբերում է TV Globo-ն:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակ-2007»-ի դափնեկիրը 2014 թվականից էր խաղում ԱՄՆ-ում: Կական հանդես է եկել նաեւ բրազիլական «Սան Պաուլուում», իտալական «Միլանում» եւ Մադրիդի «Ռեալում»: Բրազիլիայի հավաքականի կազմում նա 2002-2016-ն անցկացրել է 92 խաղ եւ խփել 29 գոլ, իսկ 2002-ին դարձել է աշխարհի չեմպիոն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։