13:45  ,  15 դեկտեմբերի, 2017

Գվարդիոլա. «Չելսին» ու «Տոտենհեմն» ամենաշատն են ցանկանում ֆուտբոլ խաղալ Պրեմյեր լիգայում

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատմել է, թե Պրեմյեր լիգայում որ ակումբների խաղն է դուր գալիս իրեն:

«Կարծում եմ՝ «Տոտենհեմն» ու «Չելսին» ամենաշատն են ցանկանում խաղալ ֆուտբոլ: Նրանք չեն հարմարվում մրցակցի խաղին, այլ փորձում են առաջարկել իրենց կանոնները: Այնպես որ, «Սուոնսիի» դեմ խաղից 3 օր անց մեզ սպասում է հերթական լուրջ փորձությունը: Վերականգնվելու ժամանակ քիչ կա, բայց մենք պատրաստ ենք դիմակայել «Տոտենհեմին» եւ ցուցադրել այն մակարդակը, որը պահպանում ենք վերջին շրջանում»,- մարզիչի խոսքը մեջբերում է Mirror-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 17-րդ տուրից հետո առաջատար «Մանչեսթեր Սիթին» 11 միավոր առաջ է անցել երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս