11:58  ,  15 դեկտեմբերի, 2017

Խամես Ռոդրիգեսը չի մտածում «Ռեալ» վերադառնալու մասին

Մյունխենի «Բավարայում» վարձավճարով հանդես եկող Խամես Ռոդրիգեսը խոսել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր վերադարձի մասին:

«Դեռ չգիտեմ: Հիմա բոլոր մտքերս «Բավարիայի» հետ են: Ունեմ 2 տարվա վարձակալության պայմանագիր, եւ ամեն բան լավ է ընթանում: Մյունխենում ամեն բան գոհացնում է ինձ»,- կոլումբացի կիսապաշտպանի խոսքը մեջբերում է Caracol TV-ը:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանից առաջ «Բավարիան» կոլումբացի կիսապաշտպանին վարձակալել էր 2 տարով, իսկ պայմանագրի վերջում կարող է 42 միլիոն եվրոյով գնել նրա տրանսֆերային իրավունքը: Խամեսի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում