00:41  ,  15 դեկտեմբերի, 2017

Պոլ Պոգբայի նոր սանրվածքը (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան ներկայացրել է նոր սանրվածքը՝ օգտագործելով նարնջագույնը:

24-ամյա ֆուտբոլիստն այս տարի արդեն մի քանի անգամ փոխել է սանրվածքը: Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում:

Լոնդոնի «Արսենալի» դեմ հանդիպման գլխավոր մրցավար Անդրե Մարիների հասցեին ցուցադրական ծափահարության համար Պոգբան որակազրկվել է Անգլիայի առաջնության երեք խաղով, արդեն բաց է թողել երկուսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում