21:31  ,  14 դեկտեմբերի, 2017

Լեւանդովսկին՝ Բունդեսլիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների տասնյակում

Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում «Քյոլնի» դարպասը խփած գոլի շնորհիվ Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին Բունդեսլիգայում գոլերի քանակը հասցրել է 166-ի՝ ընդգրկվելով լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների տասնյակում:

29-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Գերմանիայի առաջնությունների 243 հանդիպման եւ 10-րդ տեղը կիսում Յոհանես Լյորի հետ (381 հանդիպում, «Քյոլն»):

Բունդեսլիգայի պատմության մեջ լավագույն ռմբարկուն «Բավարիայի» լեգենդար ֆուտբոլիստ Գերդ Մյուլերն է՝ 365 գոլ 427 խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում