«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին խոստովանել է, որ մինչեւ օրս հիշում է աշխարհի 2014թ. առաջնության եզրափակիչում Գերմանիայի հավաքականից կրած պարտությունը նվազագույն հաշվով:
«Վստահ չեմ, որ կարող եմ մոռանալ այդ պարտությունը: Կարծում եմ՝ մենք միշտ հիշելու ենք, թե ինչ տեղի ունեցավ այդ օրը: Այդ պարտությունը միշտ կուղեկցի մեզ: Մի կողմից, բրազիլական Մունդիալն ինձ տվեց մի շարք դրական հույզեր, իսկ մյուս կողմից՝ շատ տխուր է, թե ինչպիսի ավարտ ունեցավ այն մեզ համար: Հենց այդպիսի հակասական կմնա այն ինձ համար»,- Մեսիի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի կայքը:
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը պարտվել է վերջին 3 եզրափակիչներում: ԱԱ-2014-ի եզրափակիչից բացի, արգենտինացիները Ամերիկայի գավաթի նախորդ 2 խաղարկությունների եզրափակիչներում պարտվել են Չիլիի հավաքականին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:13 , 23 սեպտեմբերի
20:01 , 23 սեպտեմբերի
19:11 , 23 սեպտեմբերի
19:05 , 23 սեպտեմբերի
18:56 , 23 սեպտեմբերի 
18:27 , 23 սեպտեմբերի
17:11 , 23 սեպտեմբերի 
17:07 , 23 սեպտեմբերի
16:37 , 23 սեպտեմբերի
15:51 , 23 սեպտեմբերի