13:49 13 դեկտեմբերի, 2017«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին խոստովանել է, որ մինչեւ օրս հիշում է աշխարհի 2014թ. առաջնության եզրափակիչում Գերմանիայի հավաքականից կրած պարտությունը նվազագույն հաշվով:
«Վստահ չեմ, որ կարող եմ մոռանալ այդ պարտությունը: Կարծում եմ՝ մենք միշտ հիշելու ենք, թե ինչ տեղի ունեցավ այդ օրը: Այդ պարտությունը միշտ կուղեկցի մեզ: Մի կողմից, բրազիլական Մունդիալն ինձ տվեց մի շարք դրական հույզեր, իսկ մյուս կողմից՝ շատ տխուր է, թե ինչպիսի ավարտ ունեցավ այն մեզ համար: Հենց այդպիսի հակասական կմնա այն ինձ համար»,- Մեսիի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի կայքը:
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը պարտվել է վերջին 3 եզրափակիչներում: ԱԱ-2014-ի եզրափակիչից բացի, արգենտինացիները Ամերիկայի գավաթի նախորդ 2 խաղարկությունների եզրափակիչներում պարտվել են Չիլիի հավաքականին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.